
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հունիսի 8-11-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և կարկուտ, արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 8-ին, օրվա երկրորդ կեսից և գիշերային ժամերին արևելյան Վրաստանի շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ:
Ցածրադիր գոտիներում սպասվում է +26-+31 աստիճան տաքություն:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, հունիսի 8-11-ը Թբիլիսիում գիշերային և ցերեկային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի +29 -+31 աստիճան: