
Օդերևութաբանները հանգստյան օրերին, երբ կկազմակերպվի մայրաքաղաքի տոնը` Թբիլիսոբան, արևոտ եղանակ են կանխատեսում:
Հոկտեմբերի 7-ին և 8-ին մայրաքաղաքում կլինի արևոտ, առանց տեղումների եղանակ։ Անձրևի հավանականությունը շատ քիչ է, ասել են օդերևութաբանները։
Թբիլիսիում շաբաթ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի մինչև 21 աստիճան տաքություն, իսկ կիրակի օրը՝ 24։