
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիթորինգի վարչության կողմից օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքում 502 հարկային խախտում է հայտնաբերվել: Այս մասին հայտարարություն է տարածել եկամուտների ծառայությունը:
Հայտարարության համաձայն, եկամուտների ծառայության հարկային մոնիթորինգի վարչության կողմից ստուգվել է 2975 հարկատու, որի արդյունքում էլ հայտնաբերվել են վերոնշյալ խախտումները:
«87 դեպքում ապրանքը վաճառվել է առանց գնման կտրոնի տրամադրման, 34 դեպքում՝ խուսափել են հարկերից, 351 դեպքում էլ վաճառքի ժամանակ չեն օգտագործվել հսկիչ դրամարկղերը»,- նշվում է հաղորդագրության մեջ: