
«Եվրախորհուրդը դրական է գնահատում ժողովրդավարացման գործընթացում Վրաստանի ներդրած ջանքերը»։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին:
Գաբրիելլա Բատայնի-Դրագոնիի խոսքով՝ ԵԽ-ն սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ, գնահատում է Վրաստանի իշխանությունների դրական տրամադրվածությունը Եվրախորհրդի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հանդեպ:
«Մենք արդեն երկար տարիների ընթացքում սերտ եւ բաց երկխոսություն ենք վարում Վրաստանի հետ: Նախատեսել ենք աշխատանքային հատուկ ծրագիր, որը Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներն էլ ավելի կհոզարացնի: Մենք համատեղ աշխատանք ենք տանում նաև դատական համակարգի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարության մյուս կարևոր հարցերի ուղղությամբ»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը: