
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ողջունում է «Միացյալ ազգային շարժման» խորհրդարան մտնելու մասին կայացրած որոշումը: ԵԺԿ-ի նախագահ Ժոզեֆ Դոլը մասնավորապես ասել է․ «Ես հպարտ եմ, որ «Միացյալ ազգային շարժում»-ը Վրաստանում երկրորդ հզոր կուսակցությունն է։ Այս ուժը Վարդերի հեղափոխությունից հետո երկրում աննախադեպ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել։ Ես համոզված եմ, որ կուսակցությունը եւս մեկ անգամ կկարողանա անել նույնը»:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը քնարկումներից հետո որոշում է կայացրել մասնակցել նոր գումարման խորհդրարանի աշխատանքներին։
ԵԺԿ-ի նախագահը նաև նշել է, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները պետք է ուսումնասիրվեն։ Ժոզեֆ Դոլը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունների 2-րդ փուլն անցնի խաղաղ պայմաններում։