Եթե որևէ մեկը ձեզ ասում է, որ շփման գծում ամեն բան նորմալ է, ապա նա հաստատ նորմալ չէ. Մարգվելաշվիլի

«Եթե որևէ մեկը ձեզ ասում է, թե բռնազավթման հետևանքով առաջացած շփման գծում ամեն բան նորմալ է, ապա նա հաստատ նորմալ չէ», -այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Գորիում «Ազգային անվտանգության նախագծում և ապահովում» ռազմավարական քննարկումների ժամանակ:

Ըստ նրա, երկրում հիմնական խնդիրը բռնազավթված տարածքների հարցն է:

«Վրացական հողերի յուրաքանչյուր մետրը, որտեղ կառուցվում են նոր մետաղալարեր կամ ցանկապատեր, մեր կառավարումից դուրս մնացած բոլոր տարածքները, միևնույնն է, Վրաստանի տարածք են: Բացի այդ, ցանկացած տեղում, յուրաքանչյուր մարդու առևանգում ուղղված է պետության կայունության դեմ, որպեսզի որոշ վրացիներ կարծեն, թե հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա է հիմնական հարվածը, որը գաղափարականորեն իրականացվում է մեր երկրի դեմ: Ցանկացած քաղաքական գործիչ, ես գիտեմ այդպիսիների, ում մտքով կանցնի, թե կարող են բռնազավթչի հետ բանակցել մեր հողերը զիջելու մասին, կլինի մեր անցյալի և ապագայի թշնամին», — ասել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան