«Եթե մեդիաօմբուդսմենի ինստիտուտ ստեղծվի, ապա վերջինիս պետք է ընտրեն լրագրողները»,- հայտարարել է «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ի առաջնորդներից Իրմա Ինաշվիլին, Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գրասենյակի փորձագետների հետ հանդիպելուց հետո:
Ինաշվիլիի խոսքով, հանդիպմանը նա հիշել է Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիները, «երբ գրեթե բոլոր լրատվամիջոցները ահաբեկված էին, երբ «Իմեդի»-ին գրոհով վերցրին, երբ 40-ից ավել հեռուստաալիք խլեցին սեփականատերերից, երբ լրագրողներին ծեծում էին աշխատանքի վայրում և տանը»:
«Հիշեցի այն փաստերը և ասացի, որ այդ օրերը չի կարելի համեմատել այսօրվա հետ: Այսօր լրատվամիջոցները քիչ թե շատ ազատ են, լրագրողների գործունեությանը խառնվելու փաստեր չեմ տեսել, և եթե նման փաստեր լինեն, ես ձեր մի մասն եմ, ազատ կարող եք դիմել ինձ և կխոսենք այդ թեմայով: Խոսել ենք նաև մեդիաօմբուդսմենի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ: Ասացի, որ եթե նման ինստիտուտ ստեղծվի, վերջինիս պետք է ընտրեն լրագրողները, այլ ոչ թե իշխանությունը»,- հայտարարել է Ինաշվիլին: