«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն անդրադառնալով նոր կառավարության հետագա գործունեությանը, ասել է․ «Եթե քաղաքացիները չաջակցեն նոր կառավարությանը, ապա առաջ կքաշեմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»:
Դավիթ Ճիճինաձեն նշել է, որ աջակցում է նորընտիր վարչապետի նախաձեռնությամբ կառավարությունում կատարված կառուցվածքային փոփոխություններին, ինչի արդյունքում նախարարությունների թիվը կրճատվեց։
Պատգամավորը շեշտել է, որ սպասում է կառավարության լիարժեք ձևավորմանը, գործադիր մարմնում նոր դեմքերին, ինչի մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: