
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեռ չի որոշել կմասնակցի արդյոք հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին:
«Թեկնածությունս կառաջադրեմ, եթե անհրաժեշտ համարեմ։ Սակայն, եթե իմ թեկնածության առաջադրումը երկրի համար կարևոր չլինի, բնական է, այս ծանր աշխատանքից հետո կգերադասեմ ավելի հանգիստ կյանքը: Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»,- Մառնեուլի հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է նախագահ Մարգվելաշվիլին: