
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան:
Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսվել է ԽՎ-ում Ադրբեջանի ներգրավվածության և Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության անհրաժեշտության մասին:
Նշվել է, որ երկրում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացումը Ադրբեջանին ԵԱՀԿ-ում հուսալի գործընկեր է դարձնում, ինչը, իր հերթին, անվտանգ միջավայր է ապահովում: Հանդիպմանը խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
«Երկրի առաջին դեմքի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը խոսել է Վրաստանի բռնազավթած տարածքներում առկա իրավիճակի և ուկրաինական ճգնաժամի մասին»,-ասվում է Վրաստանի խորհրդարանի կողմից տարածած հայտարարության մեջ: