«Մուխթարլիի առեւանգումն ինձ համար վրդովեցնող է, քանի որ մինչ այդ Վրաստանում լրագրողների համար անվտանգ մթնոլորտ էր տիրում»,- այս մասին հայտարարել է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, որը վրաստանյան այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանում առևանգված եւ Ադրբեջան փոխանցված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆգան Մուխթարլիի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային:
«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության տեղատվությամբ, նա իշխանություններին կոչ է արել թափանցիկ հետաքննություն իրականացնել:
Այցի շրջանակներում Արլեմ Դեզիրը Վրաստանի Սահանադրությունում ԶԼՄ-ներին վերաբերող փոփոխությունների ինտերնետի հետ կապի եւ ազատ օգտագործման մասը դրական է գնահատել, մինչդեռ քննադատել է «Ռուսթավի2»-ի եւ Աֆգան Մուխթարլիի գործերի շուրջ զարգացած իրադարձությունները: