
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ներգաղթյալների մասին իր որոշումը բոլոր մահմեդականների` ԱՄՆ մուտքի արգելք չէ: Նա մեղադրել է լրատվամիջոցներին` իր որոշման սխալ մեկնաբանման մեջ: Նախագահի հայտարարությունը տարածել է ABC News-ը.
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշումը բոլոր մահմեդականների մասին չէ, այստեղ հարցը ոչ թե դավանանքի մեջ է, այլ ահաբեկչության. Մեր երկիրն ավելի անվտանգ դարձնելու մեջ է»: Ըստ Թրամփի` 90 օրն անցնելուց հետո ԱՄՆ-ն կրկին կսկսի վիզա տրամադրել բոլոր երկրներին: Այդ ընթացքում իշխանությունները կհասնեն վերանայել և գործի դնել նոր քաղաքական միջոցներ` երկրում անվտանգության ապահովման համար:
Ավելի վաղ 16 նահանգների դատախազներ քննադատել էին Թրամփի այս որոշումը: