Սննդի ազգային գործակալությունը սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնասիրել է 15 դպրոցների սննդի կետեր: «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ դպրոցական հաստատություններում սննդի կետերի ստուգումները վերսկսվել են: Շուրջ 15 դպրոցների սննդի կետերի ստուգումներից հետո Աճարայի 1, Քոբուլեթիի 2 դպրոցների սննդի կետերը ժամանակավորապես փակվել են: Սակայն խորհրդատվությունները հաշվի առնելուց հետո դրանց աշխատանքները վերականգնվել են:
Սննդի ազգային գործակալության կողմից այս տարվա ընթացքում 494 դպրոցական ճաշարան է ստուգվել: