Վրաստանի Իմերեթիի շրջանի դպրոցներից մեկում պահակը սեռական բնույթի կապ է ունեցել դպրոցականի հետ: Տեղի բնակիչների խոսքերով, պահակը երիտասարդ տղամարդ է, իսկ տուժածը՝ 15-ամյա աղջիկ: Պահակը դպրոցում աշխատել է սկսել 1 տարի առաջ: Վրաստանի Կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ նա ազատվել է աշխատանքից:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (սեռական կապ 16 տարեկանը չլրացած երեխաների հետ) հատկանիշներով, որը ենթադրում է 7-9 տարի ազատազրկում:
Լուսանկարը՝ «Kvira.ge»