
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացնելով կրթության ոլորտում կառավարության մշակած գործողությունների ծրագիրը, կարևորել է հատկապես անվտանգ ուսումնական միջավայրի ստեղծումը։
«Մեզ համար կարևոր առաջադրանք է դպրոցներում և ընդհանրապես կրթական համակարգում ստեղծել անվտանգ ուսումնական միջավայր, որտեղ բռնությունը տեղ չի ունենա»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում:
Երկրի կառավարության ղեկավարի խոսքով, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը: «Դա դպրոցական կյանքում կապահովի հոգեբանների ու ծնողների ակտիվ ներգրավվածությունը»,-նկատել է Գիրոգի Կվիրիկաշվիլին։