Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ թեև նրան, որ առաջին դասարանցիներն ու ուսուցիչները համակարգիչներ են ստացել, սակայն դրանցում խաղերի և կոնտենտի լուրջ պակաս է զգացվում: Ջեջելավան նշել է, որ կցանկանար Շոթա Ռուսթավելիի հայտնի «Ընձենավոր»-ը տեսնել խաղային տարբերակով:
«Համակարգիչներ այս տարի ևս նվիրել ենք: Սակայն, իմ կարծիքով դա դեռ բավարար չէ լիարժեք երջանկության համար. համակարգչային լուրջ խաղերի ու կոնտենտի պակաս կա: Ինչպես ասում են, դեռ միայն կմախքն ունենք…»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ:
«Եթե մասնագետները կարողանան օրինակ քիմիայի թեմայով խաղ կազմել, դա եվս արդյունք կտա: Պետք է բազմաթիվ թեմատիկ խաղեր տեղադրել, որոնք աշակերտին ընտրելու հնարավորություն կտան»,- Ջեջելավայի խոսքերն է մեջբերել «Interpressnews» լրատվականը: