
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին երկրի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեին առաջարկել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել թեկնածությունը:
Լրագրողների հետ զրույցում, Դոլիձեն հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում քաղաքական նման որևէ քայլ անել: Նա հաստատել է, որ հանդիպել է Ուսուփաշվիլիի հետ, սակայն նշել է, որ բոլոր տեսակի առաջարկները բացառում է:
«Հանդիպել եմ, ընդհանուր զրույց ենք ունեցել Դավիթ Ուսուփաշվիլիի հետ: Ես նրան գիտեմ երկար ժամանակ: Նա իմ ուսուցիչն ու գործընկերն է: Սա ընդհանուր հանդիպում էր, խոսել ենք երկրի ապագայի և զարգացման մասին: Այս պահին քաղաքական քայլեր չեմ պատրաստվում անել, բոլոր տեսակի առաջարկները բացառում եմ»,- հայտարարել է Դոլիձեն: