
Մխեդիրոնիի նախկին ղեկավարներից մեկին՝ Դոդո Գուգեշաշվիլիին Ղուդուշաուրիի հիվանդանոցից հավանաբար դուրս կգրեն այսօր՝ փետրվարի 21-ին: Տեղեկացնում է «Ինտերպրեսնյուս» լրատվական կայքը:
«Այսօր ժամը 14:00-ին հիվանդը եւս մեկ անգամ կստուգվի, որից հետո կհստակեցվի նրան՝ հիվանդանոցից դուրս գրելու ժամկետը»,- հայատարարել է Ղուդուշաուրիի կլինիկայի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիում հրազենային վիրավորում էր ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել էր։ Գուգեշաշվիլին մասնակցել էր որդու հոգեհանգստի արարողությանը, այնուհետև կրկին տեղափոխվել հիվանդանոց: