
Դմանիսիի նահանգապետ, քաղաքապետի անկախ թեկնածու Գոգի Բարբաքաձեն պատգամավոր Կախա Օքրիաշվիլիին մեղադրում է իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Ինքնակառավարման հարցերով զբաղվող ՀԿ-ը:
Բարբաքաձեն հայտարարել է, որ ինքը «Վրացական երազանք»-ի անդամ է, սակայն որոշել է ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու։ Նա հավաստիացնում է, որ այս ամենը դուր չի գալիս Օքրիաշվիլիին, վերջինս «ստիպում է հանել թեկնածությունը»:
«Օքրիաշվիլին որոշել է, որ Դմանիսիի քաղաքապետը պետք է իր ենթակայության տակ լինի: Առկա տեղեկատվությամբ՝ «Վրացական երազանք»-ից քաղաքապետի թեկնածուն լինելու է Օքրիաշվիլիի PSP կազմակերպության աշխատակիցներից մեկը։ Բայց բոլորը պատրաստվում են Քվեմո Քարթլիի քաղաքապետերի թեկնածուների անունները ամենավերջում հրապարակել, քանի որ համաձայնություն առայժմ չկա»,- հայտարարել է Բարբաքաձեն: