
Վրաստանում գործող երկու մասնավոր ԲՈՒՀ-երի ղեկավարներ քրեական պատասխանատվություն կկրեն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը հաստատող դիպլոմներ կեղծելու համար: Այս մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության կայքում:
Մեղադրվողներից մեկը ղեկավարում էԱջարիայի կորպորատիվ ինստիտուտը: Հետաքննության տվյալների համաձայն, 3300 լարիով նա կեղծել է բակալավրիատի դիպլոմ, մյուս մեղադրյալը` 1800 լարիով կեղծել է Քութայիսիի Հանրային քոլեջի դիպլոմ:
Քրեական գործ է ընթանում «Կեղծ փաստաթղթեր, բլանկ ստեղծելու, օգտագործելու կամ իրացնելու» հոդվածով, որը ենթադրում է 4-ից 6 տարվա ազատազրկում: