«Մետրոպոլիտենի Դիդուբե-Գոցիրիձե կայարանների բաց հատվածի արգելված գոտում, 70-ին մոտ տղամարդ է քայլելիս եղել: Թեև գնացքավարը ժամանակին կանգնեցրել է գնացքը, միևնույն է, վթարը տեղի է ունեցել», — ասվում է Թբիլիսիի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ըստ բժիշկների՝ տղամարդը տեղում մահացել է։
Հիշեցնենք, որ մետրոյի «Դիդուբե» կայարանում երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ «Ռուսթավի 2»-ի, ականատեսներն ասում են, որ մետրոպոլիտենի «Դիդուբե» և «Գոցիրիձե» հատվածում այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցներն են հավաքված: