Չնայած կարելի է պնդել, որ Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրներում վիզայի ազատականացումը այլեւս իրականություն է, մինչեւ առաջին վրաստանցին մուտք կգործի Եվրոպա առանցի վիզայի` դեռեւս մի քանի ընթացակարգային հարցեր պետք է կարգավորվեն: Այսպես ուրեմն՝
- ԵՄ կանոնակարգի համաձայն Եվրախորհրդարանի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը` նախարարների մակարդակով
- Եվրախորհրդարանի նախագահի և Եվրամիության խորհուրդը նախագահող ներկայացուցչի կողմից օրենսդրական փոփոխությունների ստորագրումից հետո` կանոնակարգը կհրապարակվի պաշտոնական ամսագրում:
- Սրանից հետո` վիզայի ազատականացված ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ կմտնի 20 օրվա ընթացքում, սակայն Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդելը հնարավոր կլինի սառեցման մեխանիզմի հետ կապված նորացված կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո միայն: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, Եվրախորհրդարանում` սառեցման մեխանիզմի Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի քվեարկությունը կարող է ավարտվել մինչև փետրվարի վերջ:
Վրաստանի կառավարությունում ենթադրում են, որ առանց վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի մարտ ամսի վերջից մինչև ապրիլի սկիզբը: