«Ես մի քանի ամիս առաջ ներքին գործերի նախարարի հետ հանդիպում պահանջեցի, սակայն, ինչպես երևում է, նախարարը չի ցանկանում ինձ տեսնել», — այս մասին ասել է 2017-ի դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցում ծեծկռտուքի ժամանակ մահացած 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարալիձեի հայր Զազա Սարալիձեն:
Ըստ Սարալիձեի, ամբողջ համակարգը ներգրավված է, որպեսզի որդու մահվան գործի հանգամանքները չբացահայտվեն։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրանք ցանկանում են պատասխանատվության ենթարկել իրեն, Սարալիձեն ասել է, որ դա չի բացառում:
«Չի բացառվում, որ նրանք կփորձեն վարկաբեկել ինձ կամ վախեցնել, բայց ես չեմ վախենում, որովհետև դեկտեմբերի 2-ին ես որդուս հետ մահացա, իսկ մահացածները երկրորդ անգամ չեն մահանում», — ասել է Զազա Սարալիձեն: