Դեկտեմբերի 15-ից հունվարի 9-ը Վրաստանում անձը հաստատող նույնականացման «ID» քարտերը կտրվեն անվճար: Վրաստանի քաղաքացու անձանգիրը՝ 100 լարիի փոխարեն կարժենա 50 լարի: Նոր անձնագրերը անվճար կարող են ստանալ 18-ը լրացած քաղաքացիները և նրանք, ում 18 տարին լրանում է մինչև 2017-ի նոյեմբերի 2-ը:
Տեղեկացնում է «frontews.ge»-ն:
2014 թվականից Վրաստանի ընտրացուցակներում ավելացել է լուսանկարի կոմպոնենտը: Այն հիմնվում է բիոմետրիկ (կենսաչափական) անձնագրի վրա: Բիոմետրիկ անձնագրի օգտագործումը նպաստում է «Մեկ ընտրող՝ մեկ ձայն» քաղաքականության իրականացմանը, ինչը բացառում է ընտրություններին այսպես կոչված «կարուսել» իրականացնելը: 11 ամիս հետո Վրաստանում կրկին ընտրություններ է սպասվում: Պետք է հնարավորինս ճշգրիտ ընտրացուցակ ունենալ: Հարկ է նշել, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին ունեցանք անկախությունից ի վեր ամենաճշգրիտ ընտրացուցակները»,- դեկտեմբերի 12-ին հայտարաել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Ներկայում Վրաստանի 2 մլն 368 հազար 346 քաղաքացի էլեկտրոնային «ID» քարտ ունի, ևս 341.373-ը` բիոմետրիկ անձնագիր: