
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանում մահացել է միջին տարիքի տղամարդ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է մետրոյի շարժասանդուղքի վրա, ինչը նրա մահվան պատճառ է դարձել։
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել)։