
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, անդրադառնալով Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշմանը, ասել է․ «Դա Ուկրաինայի ներքին գործն է»։
Ամերիկացի դիվանագետի պարզաբանմամբ, ընդհանրապես նման հարցերին ԱՄՆ-ը վերաբերում է ելնելով միջազգային իրավունքի տեսանկյունից:
ԱՄՆ դեսպանը նաեւ արձագանքել CNN-ին տված Սահակաշվիլիի վերջին հարցազրույցին, որում Վրաստանի նախկին նախագահն ասել է, թե ոչ ոքի օգնության կարիքը չունի։
«Ցանկացած անձնավորություն, ով կանգնած է նման հարցի առջեւ, նախևառաջ համապատասխան իրավաբանների հետ պիտի իրավական քննարկում ունենա»,- հայտարարել է Յան Քելլին: