Մանկապարտեզում երեխաներին բռնության ենթարկելու մեջ կասկածվող դայակին դատարանը մեղավոր է ճանաչել:
«Դատարանին ներկայացված ապացույցներով պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ի ցերեկը, Թբիլիսիի մանկապարտեզներից մեկի դաստիարակի օգնական Կ.Կ․-ն բռնության է ենթարկել նույն մանկապարտեզի երեխաներ Լ.Ր․-ին, Դ.Ր․-ին, Ա.Խ.-ին և Ն․Մ․-ին, ինչի հետևանքով երեխաներին պատճառվել է ֆիզիկական ցավ:
Իրավապահները Կ.Կ.-ին դատարանի որոշմամբ ձերբակալել են 2017 թվականի դեկտեմբերի 14-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր ճանաչված Կ.Կ.-ին տուգանել է 4 հազար լարիով: