
Վրաստանի գլխավոր դատախազությունը ուկրաինական կողմին է փոխանցել Վրաստանի ռազմական ոստիկանության նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մեգիս Քարդավայի արտահանձնման գործով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Քարդավան մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում ապօրինի կերպով շուրջ 500 հազար լարի յուրացման մեջ։ Քարդավան օրերս ձերբակալվել է Ուկրաինայում։ Դատարանը 40-օրյա ժամկետում նրան արտահանձնելու որոշում է կայացրել։