Դատախազությունը հաստատել է Ինտերպոլի աշխատակցի դեմ հարձակման փաստը  

Վրաստանի դատախազությունը հաստատում է, որ Թբիլիսիի կենտրոնում զինված հարձակում է տեղի ունեցել Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակցի դեմ:

Վակե թաղամասի Շատբերաշվիլիի փողոցում տեղի ունեցած հարձակման արդյունքում Ինտերպոլի աշխատակից Ռոստոմ Լորտկիպանիձեն, ինչպես մինչ այդ նշվել է,  հրազենային վնասվածք չի ստացել:

Այս մասին հայտարարել է դատախազության մամուլի ծառայության ղեկավար Նաթիա Սուխիշվիլին՝ նշելով որ Լորտկիպանիձեն պատասխան կրակ է բացել, որի արդյունքում մեկ մարդ վիրավորել է:

 

Թողնել պատասխան