«Ինձ համար «Միացյալ ազգային շարժում»-ից հեռացած մարդիկ հետաքրքիր ընդդիմախոսներ կլինեն»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվվիլին:
Նրա խոսքերով՝ Բոկերիա-Ուգուլավա թևը հետաքրքիր թիմ է: Խորհրդարանի նախկին խոսնակը հայտարարել է, որ Վրաստանին անհրաժեշտ են քաղաքական գործընթացներում ներգրավված կուսակցություններ, որոնք երկիրը զարգացնեու համար համագործակցելու կարողություններ ունեն:
«Գիտեմ, որ քաղաքական թիմը, որի ձևավորման գործընթացում ես նույնպես մասնակցում եմ, կմրցակցի բոլորի հետ և «Միացյալ ազգային շարժում»-ից հեռացած անձինք շատ հետաքրքիր ընդդիմախոսներ կլինեն: Եթե նրանք որևէ խնդրի շուրջ այլ տեսակետ կունենան, լինի դա պետության դերի, կամ` օրենքի գերակայության մասին, շատ լավ կլինի: Վրաց քաղաքականությունում անհրաժեշտ են քաղաքական գործընթացներում ներգրավված կուսակցություններ, որոնք բանավեճի և միևնույն ժամանակ երկիրը զարգացնելու համար համագործակցելու կարողություն ունեն»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: