Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան պատրաստ է հանդիպել սակրեբուլոյի՝ քաղաքային խորհրդի անդամների հետ: Այս մասին Նարմանիան հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ, սակայն, առաջին հերթին պետք է հանդիպի քաղաքային կանաչապատման ծառայության ղեկավարության հետ:
«Առաջիկա օրերին կհանդիպենք սակրեբուլոյի անդամների հետ և կքննարկենք նրանց հետաքրքրող բոլոր հարցերը»,- հավաստիացրել է Նարմանիան:
Հիշեցնենք`նախօրեին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները քաղաքապետին սակրեբուլո են հրավիրել` պատասխանելու Կազբեգի փողոցում կատարված ծառահատումների մասին հարցերին: «News.ge»-ն տեղեկացնում է, որ կանոնադրության համաձայն` քաղաքապետը սակրեբուլո պետք է ներկայանա մինչև շաբաթվա վերջ: