«Դահլիճում մնացել էր միայն մեկ կուսակցություն՝ սահմանադրական իր փոփոխություններով»,-անդրադառնալով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ասել է նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համաձայնության են հասել:
«Այն, ինչին երեկ հեռուստացույցով ականատես եղանք մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, բոլորովին հաճելի չէր: Ողջ դահլիճում, որտեղ սահամանադրական փոփոխությունների նախագիծն էր քննարկվում, միայն մեկ կուսակցություն էր ներկա: Կուսակցություններն ու բոլոր ՀԿ-ները հրաժարվել են մասնակցել այդ փոփոխություններին»,- հայտարարել է Աննա Դոլիձեն:
Նկատենք՝ Կվիրիկաշվիլիի հայտարարությանն անդրադարձել է նաև նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ նշելով, որ սահամանադրությունը պետք է փոփոխվի համաձայանության արդյունքում։