«Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Վոլսկին Խորհրդարանի առաջին նիստի ընթացքում անդրադարձել է նախագահի ելույթին և հայտարարել, որ այն կարող էր ավելի դրական լինել: Վոլսկիի խոսքերով` բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ նախագահը խոսել է իր ելույթի ժամանակ, խորապես կվերլուծվեն. «Երբ պետությունը այսպիսի դժվար իրավիճակում է, փոքր ռեսուրսներ ունեցող երկիրը կարողանում էայսպիսի կայունություն պահպանել և արժանանալ միջազգային հանրության դրական գնահատականին, կարելի էր խոսքի մեջ շեշտը դնել ավելի դրական, սակայն ոչնինչ: Բոլոր հարցերի շուրջ, որոնց անդրադարձավ նախագահը մենք կունենանք մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Վոլսկին: