Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Վրաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների` առաջիկա ընտրություններին կոալիցիայից դուրս գալու որոշումը:
«Կոալիցիան ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի ընդդիմությունը կարողանար խաղաղ ճանապարհով փոխել նախկին իշխանությանը: Խոսելով ընտրություններից, առաջին անգամը չէ, որ ասում եմ` քաղաքական համակարգը, որտեղ միայն սև ու սպիտակ կա` այսինքն երկու պայքարող ուժ , Վրաստանի քաղաքական մշակույթի համար վաղուց հնացել է: Պետք է ընտրողներին առաջարկել քաղաքական ընտրության բազմազանություն: Այն ֆոնի վրա, որ մենք ստանում ենք մի քանի լուրջ մրցակից, ընտրողը հնարավորություն է ունենում ընտրություն կատարել Խորհրդարանի` իր ապագա ներկայացուցչի օգտին»,— նախագահի խոսքերը մեջբերել է «apsny.ge» պարբերականը:
Հիշեցնենք, որ հանրապետականների հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության կազմում գտնվող բոլոր կուսակցությունները ընտրություններին հանդես են գալու առանձին-առանձին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են ընթացիկ տավա աշնանը: