Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն: Գիորգի Մարգվելաշվիլին Լյուբլյանա է մեկնել առաջին տիկնոջ` Մակա Չիչուայի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունն տեղի է ունեցել մայրաքաղաքի Կոնգրեսի հրապարակում: «Այցի շրջանակներում նախատեսված է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորիի հետ առանձնազրույցն ու ընդալյնված կազմով հանդիպումը, որից հետո նախագահները ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես կգան համտեղ մամուլի ասուլիսով: Տեղի կունենա նաև Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի եւ Սլովենիայի առաջին տիկին Տանյա Պեչարի հանդիպումը»,-տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Վրաստանի նախագահի եւ առաջին տիկնոջ պատվին Սլովենիայի նախագահն ու առաջին տիկինը պաշտոնական ընթրիք կտան:
Մարգվելաշվիլին այցի շրջանակներում կհանդիպի նաեւ Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարիին, Սլովենիայի Հանրապետության ազգային գագաթնաժողովի նախագահ Միլան Բրգլեզին, Լյուբլիանայի քաղաքապետ Զորան Իանկովիչին եւ Պիրանի քաղաքապետ Պիտեր Բոսմնին:
Նախատեսված է նաեւ հանդիպում Սլովենիայի հանրապետության ենթակառուցվածքների նախարար Պիտեր Գասպերսիչի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությունը, այդ թվում Վրաստան-Սլովենիա տնտեսական համագործակցության եւ աշխատանքային ամնձնագիր ունեցող անձանց վիզաների հեշտացման վերաբեյալ:
Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, նախագահի խորհրդականներ Թենգիզ Փխալաձեն, Մայա Մելիքիժձեն, Աննա Դոլիձեն, Կախա Կոժորիձեն,փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիան, Սլովենիայում Վրաստանի դեսպան Զուրաբ Բեքիան, Վրաստանի ազգային ներդրումային գործակալության ղեկավար Գիորգի Պետրայան եւ Վրաստանի առեւտա-արդյունաբերական պալատի ղեկավար Նինո Չիքովանին: Վրացական պատվիրակության այցը Սլովենիա կավարտվի վաղը՝ հուլիսի 19-ին:
Լուսանկարը` նախագահի ֆեյսբուքյան էջից