
Արդեն 20 ժամից ավելի Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում ընթանում է հատուկ գործողություն: Վերջին րոպեների ընթացքում լսվել են ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ կրակոցները: Տարածքում են գտնվում Վրաստանի ներքին գործերի նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միեւնույն ժամանակ, վիրահատվել է հատուկ գործողության ընթացքում գլխի շրջանում վիրավորում ստացած հատուկջոկատայինը, որին տեղափոխել էին Ինգորոկղվայի հիվանդանոց: Վերջինի առողջակամ վիճակը ծանր է գնահատվում: