
Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հաղորդմամբ՝ գրավատների վերաբերյալ նոր օրինագիծը կսահմանվի այս ամսվա ընթացքում։ Ըստ Բախտաձեի՝ ավտոմեքենան և անշարժ գույքը գրավ դնելը բացասական պրակտիկա է համարվում և այս ուղղությամբ կձեռնարկվեն հատուկ քայլեր:
Հիշեցնենք, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ երկրի 609 հազար քաղաքացի գրավատներում պարտք ունի։