
Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հրաժարականի դիմում է ներկայացրել։
Այս մասին հաղորդում է DFWatch պարբերականը՝ հղում անելով հեռուստաընկերության խմբագիրներից մեկին։
«Interpressnews»-ի հաղորդմամբ՝ հունիսի 8-ին հեռուստաընկերության ղեկավարության արտակարգ նիստում Գվարամիան իր որոշումը կապել է «Ռուսթավի 2»-ում առկա ֆինանսական խնդիրների հետ:
Գվարամիայի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին,սակայն, Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Գվարամիայի հարաժարականի մասին լուրը։
«Գվարամիան դեռ իր պաշտոնում է, աշխատում է: Տարածված տեղեկատվությունը ես դեռ չեմ կարող հաստատել»,- հայատարարել է Ուդումաշվիլին:
Սպասվում է, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն այսօր հանդես կգա տնօրենի հրաժարանակի մասին պաշտոնական հայտարարությամբ։