
Մետրոյի «Գուրամիշվիլի» կայարանն ուղեւորների համար մարտի 15-ի փոխարեն կբացվի ապրիլի 15-ին. այս մասին հայտնել է Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը:
Մետրոկայարանի բացման ամսաթիվը հետաձգվել է լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու նպատակով, մինչ այդ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են:
«Այս տարվա հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղի փլուզումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության որոշմամբ, Լեւան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոն ուղեւորների անվտանգության նպատակով ստուգում է բոլոր կայարանների անվտանգությունը: Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը ստեղծված իրավիճակի համար ներողություն է խնդրում»,- ասված է հաղորդագրության մեջ: