
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում կցորդներով ավտոմեքենաների շարժը շղթաների կիրառությամբ է իրականացվում: Շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն, իրականացված մաքրման աշխատանքների հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածով մարդատար մեքենանարը կարող են տեղաշարժվել առանց սահմանափակումների:
«Վերականգնվել է կցորդ ավտոտրանսպոտրի տեղաշարժը և մերկասառույցի պատճառով կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտը, 30-ից ավելի մարդատար ավտոբուսների տեղաշարժը թույլատրրվում է շղթաների միջոցով։ Բոլոր մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ազատ է»,- հայտարարել են նախարարությունից: