
Մարտի 16-ին Գուդաուրիում տեղի ունեցած պատահարի արդյունքում տուժած քաղաքացիներից 4-ը այս պահին գտնվում են տեղի հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Զազա Սոփրոմաձեն՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը կայուն է:
«Նրանցից մեկին վիրահատել են: Վիճակը կայուն է, նորմալ: Բարդություններ չեն եղել: Կարծում ենք, վիրավորներն առաջիկայում դուրս կգրվեն»,-հայտարարել է փոխնախարարը:
Առողջապահության փոխնախարարի փոխանցմամբ, բժիշկները կայուն են գնահատում նաև Թբիլիսիի MediClub Georgia-ում գտնվող զբոսաշրջիկի վիճակը, սակայն վերջինս դեռևս հիվանդանոցում կմնա, քանի որ 15 շաբաթվա հղիություն ունի: