
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 23-ին Գուդաուրիում նոր ճոպանուղի կբացվի: Միջոցառմանը կմասնակցեն վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կառավարության անդամներ:
Գուդաուրիում կառուցվել է աշխարհի առաջատար բրենդի՝ «Doppelmayr»կազմակերպության ճոպանուղին, կառուցող ընկերությունը «Black sea Group»-ն է: Շինարարության արժեքը 20 միլիոն ԱՄՆ դոլար է:
Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու բացման արարողության շրջանակներում, տեղի կունենա այն անձանց պարգևատրումը, ովքեր 80-ական թվականներին նպաստել են հանգստավայրի զարգացմանը: