Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում՝ Գուդաուրիում, նախօրեին ձյուն է տեղացել: Օգոստոսին ձյան տեղումը զարմացրել է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղի բնակիչներին: Նրանք սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են ամռան համար զարմանալի երևույթի լուսանկարներն ու տեսանյութերը:
Մինչ այդ, Գուդաուրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել:
Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Գուդաուրիից ոչ հեռու գտնվող Կազբեկի սարին: Եղանակը խնդիրներ է առաջացրել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ռազմավարական նշանակության ավտոճանապարհին: Մլեթա գյուղի հատվածում մեծ խցանում են առաջացել։