«Գործընկերության հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն, 2016-ին որպես աշխատանքի փոխհատուցում ստացել է 404.250 լարի, սա ամսական 33.687.5 լարի է և համարվում է բյուջետային կազմակերպութունների շարքում ամենաբարձր ցուցանիշը: Այս գումարի մասին տեղեկատվությունը նա չի ներկայացրել սեփականության մասին հայտարարագրում: Սագանելիձեն «Գործընկերության հիմնադրամի» տնօրենի պաշտոնում է նշանակվել 2015-ի փետրվարի 23-ին: Մինչ այդ զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդի պաշտոնը: Հիմնադրամի տնօրեն նշանակվելուց հետո ընդդիմությունը հայտարարեց, թե Սագանելիձեի ամսական եկամուտը 28.000 լարի է: Վերջինս կտրականապես հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, թե ինքը 21.000 լարի է ստանում, որից 20 տոկոսը եկամտահարկ է վճարում: Կվիրիս պալիտրայի եթերից նա նույնիսկ հայտարարել էր, թե ոչ ադեկվատ բարձր աշխատավարձ ունենալու դեպքում ինքը անպայման կկրճատի այն: Ընթացիկ տարվա հունվարի 31-ին Դավիթ Սագանելիձեն ներկայացրել է սեփականության առաջին հայտարարագիրը, որում սակայն, եկամուտի մասին կետը լրացված չի: