
Գորիի շրջանում հրդեհ է բռնկվել: Այրվում է Վերին Բոշուրի գյուղի մոտակայքի անտառը:
Այս պահին կրակը տարածվել է 1 հա անտառային հատվածում: «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ անհասանելի տեղանքի պատճառով չի հաջողվում կրակը տեղայնացնել:
Վտանգ կա, որ կրակը կհասնի գյուղին: Տեղում հրշեջների են սպասում Խաշուրիից: