
Գորիի Կղիփիանիի փողոցում վրաերթի է ենթարկվել մի դեռահաս: Տուժածին շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով:
Հատկանշական է, որ ըստ տեղացիների՝ այս փողոցում բավական հաճախ են լինում նման միջադեպերը, քանի որ փողոցում չկան ճանապարհային նշաններ, իսկ ավտոմեքենաները բավական արագ են ընթանում: