
Վրաստանի Գորի քաղաքում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցները, խանութներն ու ստորգետնյա անցումները:
Տեղաբնիկների տեղեկատվության համաձայն` կենտրոնական փողոցների գետնանցումներնում ջրի մակարդակը հասել է 1 մետրի: Աղետի հետրանքները վերացնելու ուղղությամբ աշխատում են փրկարարները, համապատասխան ծառայությունները: Հորդառատ անձրևի պատճառով քաղաքը ժամանակավոր հոսանքազրկվել է:
«Հորդառատ անձրևների պատճառով ծանր վիճակում է հայտնվել քաղաքի մի քանի փողոց: Բոլոր ծառայությունները մոբիլիզացված են, իրավիճակը վերահսկելի է»,-ասել է Գորիի քաղաքապետարանի տնտեսության և ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Ակակի Խուփենիան: Նշում է interpressnews.ge-ն: