
Օգոստոսի 26-ին Բաթումիի «Black Sea Arena» համերգասրահում տեղի կունենա Գորան Բրեգովիչի (Goran Bregović) համերգը: Համերգի տոմսերն արդեն վաճառվում են biletebi.ge և tkt.ge կայքերում:
Բրեգովիչը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է: Նրա գործերը տեղ են գտել նաև Էմիր Կուստուրիցայի ֆիլմերում:
Իր ստեղծագործություններում երաժիշտն օգտագործում է բալկանյան ժողովրդական, ռոքի և սիմֆոնիայի էլեմենտներ, միջերկրածովյան ֆոլկ երաժշտության հիմնադիրներից է համարվում:
Համերգի սկիզբը ժամը 20:00-ին է: