Կինոռեժիսոր Գոգա Խաինդրավան հայտարարել է, թե իրեն պետք չէ ապացուցել` համացանցում տարածված ձայնագրությունում իրո՞ք Նիկա Գվարամիան և Զուրաբ Ադեիշվիլին են խոսել , թե` ոչ:
Նրա խոսքերով` Գվարամիայի («Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն), Ադեիշվիլիի (Վրաստանի նախկին գլխավոր դատախազ) և Սակղվարելիձեի (Գլխավոր դատախազի նախկին տեղակալ) գործունեությունը բոլորին է ծանոթ: Իսկ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնական հետաքրքրությունները ոչ թե երկիրն է, այլ անձնական բարեկեցությունը և քաղաքական հավակնությունների բավարարումը: