
Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից Դավիթ Սակվարելիձեն տեղեկացնում է, որ Կիևում ձերբակալված Սաակաշվիլիին տանում են Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան:
«Մենք գնում ենք «Բորիսպոլ» օդանավակայան», — գրել է Դավիթ Սակվարելիձեն ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են ժամեր առաջ, Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում:
Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից